«Ֆետա» բառը «պանիր» ապրանքատեսակի համար ՀՀ-ում ենթակա է պահպանման որպես ծագման տեղանուն․ ՄՊՀ
ՀասարակությունՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ հարուցված վարույթների շրջանակում թվով 7 տնտեսավարող սուբյեկտներից 5-ն ընդունել է իրավախախտումների փաստը և արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացրել:
Կիրառված արագացված վարույթներն ավարտվել են, որոնց արդյունքում տնտեսավարողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել: Երկու տնտեսավարողների վերաբերյալ հարուցված վարույթները գտնվում են ընթացիկ փուլում:
Հիշեցնենք, որ վարույթների հարուցման հիմք է հանդիսացել տնտեսավարող սուբյեկտների կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառին նման անվանումներով պանիրների ներմուծումը և իրացումն այն դեպքում, երբ դրանք առերևույթ արտադրված չեն «Ֆետա» ծագման տեղանվան մեջ ներառված աշխարհագրական տարածքում և պահանջներին համապատասխան։