Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծին
ՔաղաքականԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի եւ Էդգար Հակոբյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական նախագծերի լրամշակված փաթեթին:
«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում օրինականության եւ արդյունավետության սկզբունքների վերաբերյալ հանրությանն ու Ազգային ժողովին ներկայացվող տեղեկատվության որակը՝ մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված եւ անկողմնակալ արտաքին պետական հաշվեքննության մարմնի գործունեության արդյունավետության բարձրացման ճանապարհով:
Հանձնաժողովն օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկել էր հունվարի 11-ի հերթական նիստում:
Քվեարկությունը հետաձգվել էր նախագծերի փաթեթը լրամշակելու նպատակով։
Օրենսդրական փաթեթը նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: