Գևորգ Պապոյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին
ՔաղաքականԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին և անդրադարձել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իր նախատեսվող նշանակմանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանն ասաց, որ Էկոնոմիկայի նախարարությունն ամենամեծ կառույցներից մեկն է և շատ դժվար է լինելու։
«Մենք գործ ունենք տնտեսության հետ, մենք գործ ունենք տարբեր ոլորտների հետ, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, նաև աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից»,-ասաց Պապոյանը։
Նա նշեց, որ փետրվարի 26-ին պատգամավորական իր մանդատը վայր է դրել։
«Ինչպես գիտեք՝ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի ԱԺ պատգամավորին տալիս է 7-օրյա ժամկետ, ես այսօր մանդատս վայր եմ դրել։ Ենթադրում եմ, որ Ազգային ժողովի նախագահն այսօր համապատասխան հայտարարություն կանի։ Երբ մանդատս պաշտոնապես վայր դրած կլինեմ, բնականաբար, այդ պահից հետո հնարավոր կլինի նշանակումը կատարել»,-եզրափակեց Պապոյանը։