Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածին քաղաքում
ՀասարակությունՀՀ ոստիկանությունից հայտնում են.
«ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 23-ին Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում հայտանբերել և Աշտարակի բաժին են տեղափոխել 44-ամյա Արամայիս Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով։
Նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք»: