Փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 28 հարց
ՔաղաքականԱզգային ժողովի խորհուրդը փետրվարի 26-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 28 հարց: