Նոր Արեշում պայթյունից տուժած 86-ամյա կինը մահացել է․ Sputnik Արմենիա
ՀասարակությունԵրևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշում պայթյունից տուժած 86-ամյա Ռոզա Նազարյանը մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նոր Արեշի 34-րդ փողոցի բնակիչներից մեկը։
«Ռոզա տատիկը մի քանի օր առաջ մահացել է։ Երեկ նրա հուղարկավորությունն էր։ Այնքան լավ կին էր, բոլորս շատ էինք սիրում նրան»,– ասաց բնակիչը։
Տարեց կինը շուրջ 3 շաբաթ «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է եղել, մահացել է հենց այնտեղ։ Փետրվարի 25–ին կնոջը հուղարկավորել են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։