Հայաստանում ՌԴ քաղաքացիները թալանել են իրենց հայրենակցի մեքենաները․ պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս
ՀասարակությունShamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 22-ին, անձնական ունեցվածքի գողության դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 47-ամյա Վադիմ Ախմետզյանովը և հայտնել, որ իր ավտոմեքենաները թալանել են։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վ․ Ախմետզյանովը հայտնել է, որ փետրվարի 22-ին ժամը 13։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացիներ 28-ամյա Իլիա Պետրովը և 38-ամյա Ալեկսեի Գավրիլովը Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող «Առինջ մոլ»-ի ավտոկայանատեղիում գտնվող իրեն վստահված «Volvo» ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներից քանդելու եղանակով գողացել են պահեստամասեր։
Կայքի տեղեկություններով՝ Վ․ Ախմետզյանովը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է 5 մլն 200 հազար դրամի վնաս։
Կայքի տեղեկություններով՝ Վ․ Ախմետզյանովը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է 5 մլն 200 հազար դրամի վնաս։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։