Տիգրան Քեոսայանը պապիկ է դարձել
ԱյլՀեռուստահաղորդավար և ռեժիսոր Տիգրան Քեոսայանը յութուբյան «Эмпатия Манучи» հաղորդման ժամանակ ասել է, որ պապիկ է դարձել։ Նրա խոսքով՝ ավագ դուստրը՝ Ալեքսանդրան, երեխա է ունեցել, տղային Գասպար են անվանել։
«Պապիկ եմ դարձել։ Սաշան ծննդաբերել է Գասպարչիկին։ Փառք Աստծո»,- կիսվել է Քեոսայանը։
Ալեքսանդրան ծնվել է 1994 թվականին, երբ Քեոսայանն ամուսնացած էր դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ։ Նախկին ամուսիններն ունեն ևս մեկ դուստր՝ Քսենիան, որը ծնվել է 2010թ.։ Երկրորդ կնոջից՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանից, հեռուստահաղորդավարն ունի երկու դուստր և մեկ որդի։