Տղամարդը ոստիկան է ձևացել, որպեսզի օգնի քրոջը քննության ժամանակ
ԱյլՀնդկաստանում տղամարդը ոստիկան է ձևացել, որպեսզի օգնի քրոջը հանձնել քննությունը։ Այս մասին գրում է India Today-ը։
Մահարաշտրա քաղաքի 24-ամյա բնակիչ Անուպամ Մադան Խանդարեն որոշել է ոստիկանական համազգեստ հագնել՝ կրտսեր քրոջը օգնելու համար։ Աղջիկը պետք է հանձներ 12-րդ դասարանի ավարտական քննությունների շարքի առաջին թեստը։ Ուստի նրա եղբայրը հսկիչ է ձևացել և մտել քննասենյակ, որպեսզի հանձնի նրան ճիշտ պատասխաններով թերթիկը:
Խանդարեին կասկածել են այն բանից հետո, երբ նա սխալ կերպով է կատարել զինվորական ողջույնը՝ կոչումով ավելի բարձր «գործընկերների» տեսադաշտում։ Այդ սխալից հետո ոստիկանները նկատել են, որ տղամարդը համազգեստի վրա սխալ անունով կրծքանշան է դրված և բերման են ենթարկել։
Ողջ ճշմարտությունը բացահայտվել է, երբ գրպանում գտել են պատասխաններով թերթիկը։