Ուսպենսկայան Ռուսաստանից հեռացած արտիստներին «դավաճան» է անվանել
ՔաղաքականԵրգչուհի Լյուբով Ուսպենսկայան քննադատել է այն մարդկանց, ովքեր լքել են Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ MK.RU-ի հետ զրույցում նա հեռացած արտիստներին անվանել է դավաճաններ, ովքեր ցանկանում են խնայել իրենց գումարները։
«Ոչ վաղ անցյալում մարդիկ սկսեցին ավելի լավ ապրել և ճանապարհորդել արտասահման: Բայց այսօր կան սրիկաներ, որոնք միլիոններ ու միլիարդներ են վաստակել և լքել երկիրը, ոչ այն պատճառով, որ մեր երկրում խոսքի ազատություն չունենք, ինչպես ես մի անգամ լքեցի Ռուսաստանը 70-ականներին, երբ բռնապետություն էր»,- ասել է Ուսպենսկայան։
Նա նաև նշել է, որ ազատություն գտնելու համար երկիրը լքել է «գրպանում 100 դոլարով»։ «Իսկ այսօր Ռուսաստաից հեռանում են այն սրիկաներն ու դավաճանները, որոնք ազատության համար չեն գնում։ Նրանք գնում են փրկելու իրենց ներդրումներն ու անշարժ գույքը, դավաճանում են երկրին»,- հավելել է նա։