Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ Ողբերգական վթար Եղվարդում․ մոտոցիկլավարը մահացել է, 3 մարդ, այդ թվում՝ երեխա, վիրավորվել է Մահացել է 36-ամյա ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ «Չկա գաղափարախոսություն, չկա ծրագիր, չկա կառավարում». Արցախի ԱԺ պատգամավոր ԱՄՆ-Իրան հակամարտությունը տեղափոխվում է տնտեսական դաշտ․ Զաքարյան ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցները․ Կալասի աղմկահարույց հայտարարությունը 600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Դոնալդ Թրամփը ողջունել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև Մեքքայում ստորագրված համաձայնագիրը Թավրիզ-Երևան ավիաչվերթները կվերականգնվեն 

«Երեք օր չզանգեմ, ուրեմն չկամ, փնտրեք ինձ». կրտսեր սերժանտ Դավիթ Շահնազարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դավիթը չորս քրոջ եղբայր է, ամենակրտսերն ընտանիքում: «Ասում էի՝ այնքան աղջիկ կունենամ, մինչև տղա ծնվի: Աստծուն խնդրելով ունեցանք Դավիթ: Շատ սիրված, լավ պահված երեխա էր: Պապիկը լավագույն հեծանիվն իր համար պիտի գներ, լավագույն խաղալիքները պետք է Դավիթինը լինեին, իր ծննդյան օրերը գյուղով էինք նշում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սոնան՝ Դավթի մայրիկը:

Որդու բնավորության մասին խոսելիս ասում է՝ շատ աշխույժ էր, կատակասեր, հետաքրքրասեր, բոլորի հետ սիրով: «Ապրիլի մեկի ծնունդ է Դավիթս, տիպիկ իր օրվա ներկայացուցիչը: Մեր բարեկամներից շատերը չէին հավատացել, որ ասել էին՝ Սոնան տղա է ունեցել, բոլորին թվացել էր, թե ապրիլի մեկն է, ու իրենց խաբում են: Որքան լավ հատկանիշներ կային, դրանք Դավթին տրված էին: Եթե տեսներ՝ գյուղում ինչ-որ մեկը ձեռքին ծանր իր է տանում կամ ձեռքին տոպրակ կա, պետք է վազեր օգնության, մարդուն տուն ուղեկցեր: Գյուղում իրեն բոլորը շատ էին սիրում, անգամ կատակով ասում էին՝ «և՛ պապիկից է լավ տղա, և՛ հայրիկից»:

Հետո ինչ-որ պահից սկսած աշխատում էր: Կանգնում էր խանութում, որքան մարդ մտներ, ամենալավ պաղպաղակը կգներ ու կճանապարհեր տուն: Դպրոցում Հայոց լեզվի և գրականության իր ուսուցչուհին ես եմ եղել: Շատ կիրթ էր, գրագետ, բայց սովորելը չսիրեց»: Դավիթը նաև պատանի երկրապահ է եղել: Աճարկուտի հիմնական դպրոցից հետո 10-րդ դասարանից ուսումը շարունակել է Ներքին Ծաղկավանի դպրոցում: «11-րդ դասարանում Հայոց լեզվից թելադրություն էին գրել, Դավիթը ութ միավոր էր ստացել: Ունակ էր սովորելու, բայց չսովորեց: Սերն ուղղել էր սպորտին: Դպրոցական տարիներին զուգահեռ նաև սամբոյի է հաճախել: Էներգիան այնքան շատ էր, որ որոշեցինք այն սպառելու համար սպորտի տանել, բայց սպորտն էլ դրան «չօգնեց»:

Հայաստանի փոխչեմպիոն էր, բազմաթիվ մրցումների է մասնակցել նաև արտերկրում, մեդալներով տուն վերադարձել: Արցախում ևս շատ մրցումների է մասնակցել: Նույնիսկ իրենց վերջին զանգը Արցախում էին կազմակերպել: Շուշիի պատի մոտ նկար ունի: Միջոցառման ժամանակ էլ Շուշիի հյուրանոցում այնպես է պարում, նկարագրելու չէ»: Իր ապագան Դավիթը սպորտի հետ էր միաձուլել, մայրիկն ասում է՝ մտածում էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ընդունվելու մասին. «Բայց ամեն ինչ կիսատ մնաց»: 2019 թ.-ին ամառային զորակոչի ժամանակ Դավիթը մեկնում է պարտադիր զինվորական ծառայության: Ուղղությունը՝ Արցախի Հանրապետություն, Հադրութ:

«Ծառայությունը շատ էր սիրում: Հրաշալի էր տրամադրված նախքան մեկնելը, առհասարակ, որտեղ ընկներ, գլուխ էր հանում: Արձակուրդ էր եկել, օրերն էր հաշվում, թե երբ պետք է զորամաս վերադառնա: Վերջին անգամ երեխուս արձակուրդի օրերին եմ տեսել: Դեկտեմբերի 16-ին իր հայրիկի ծննդյան օրն է: 2019 թ.-ի դեկտեմբերի 14-ին զանգեց՝ մա՛մ, պապային չասես, բայց իր ծննդյան օրն արձակուրդ եմ գալու: Մի պահ տեսա, որ հայրիկը ժպտում է, ասաց՝ չգիտեմ, ճիշտ է, թե չէ, բայց Դավոն ասում է, որ քո ծննդին այդտեղ պետք է լինեմ: Երեխես եկավ, ու վերջին անգամ իրեն այդ ժամանակ տեսանք: Ծառայելու ժամանակ մի օր զանգեց հայրիկին՝ ծանոթ գտեք, գնամ Արմավիրում սերժանտական կուրսերի: Իր հայրիկը չի սիրում միջամտել, մերժեց իրեն այսպես՝ Դավի՛թ ջան, չէ, ուզում ենք, որ հանգիստ ծառայես ու տուն վերադառնաս: Մեկ էլ մի օր լսեցինք, որ արդեն Արմավիրի ուսումնական զորամասում է: Հետո՝ Մարտունի 2-ում նորակոչիկներին կարանտին է տարել»:

Դավիթը միշտ ձգտել է օգտակար լինել իր ընկերներին ու օտարներին: «Դավիթից հետո մեր գյուղ մտնող ճանապարհին շատ մեծ պաստառ փակցվեց: Իր ընկերներից մեկը մի օր զանգում է Դավթին, թե՝ հասի օգնության: Հասնում է, բոլոր հարցերը կարգավորում, ընկերոջը ճիշտ «հանում»: Շատ հետո Արթուրը գալիս-գնում էր մեր տուն, նկարներ տանում-բերում, հետո գյուղ մտնող ճանապարհին այդ մեծ պաստառը փակցվեց: Միշտ մտածում էի, թե ինչու է նման բան անում Դավիթիս համար, հետո արդեն այդ պատմության մասին իմացա»: Մայրիկի խոսքով, որդին պատերազմի սկսվելուց երկու օր հետո է տուն զանգել: «Իր հեռախոսը, զինգրքույկը մնացել էին զորամասում: Բոլորն իրենց հեռախոսի համարները տվել էին նորակոչիկներից մեկին, նա զանգում էր իր մամային, հերթով տալիս ծնողների համարները, զանգում էին մեզ, ասում, որ տղաները լավ են, բունկերներում են, բայց, դե, ինչ բունկեր, մարտի դաշտում էին»: Տիկին Սոնան նշում է՝ պատերազմի օրերին արագ արձագանքման խումբ են կազմել Գերազնիկ Տոնոյանի հետ ու ուղևորվել Շուշի:

«Իր ընկերներից ողջ մնացածներն են պատմում սա, հավաստում՝ վիրավորներին Դավիթն է շտապօգնության մեքենան դրել ու ճանապարհել: Մարտի դաշտում վիրավորվել է, ուշքի եկել, բայց իր համար եկած շտապօգնության մեքենայով վիրավոր ընկերոջն է ճանապարհել, իրեն վիրակապել և էլի մտել կռվի դաշտ: Ասում են՝ որտեղ թեժ կռիվ էր, Դավիթն այնտեղ էր: Տարբեր տեղերում է եղել՝ Հադրութում, Քարինտակում, Շուշիում, մի նկար էր ուղարկել, գրել էին՝ ջերմ ժպիտներ Աղդամի քաջերից, ուրեմն, այնտեղ է եղել կռվի ժամանակ: Ու այդպես 43 օր պայքարել է դժոխքի ձորում: Մարտի դաշտում ցանկացել են իրեն լեյտենանտի կոչում տալ, Դավիթը հրաժարվել է՝ պատերազմը կավարտենք, նոր: Բայց ինքը չավարտեց պատերազմը»: Մայրիկը նեղսրտում է մեկ բանի համար՝ պատերազմի դաշտում որդու արածը պետությունն ըստ արժանվույն չգնահատեց:

«Պատերազմի դաշտում չենք եղել, իր ընկերները, որոնք վերադարձել են, շատ բան են պատմում այդ օրերի, Դավիթի կռվի, ուժի, հրամանատարական ձիրքի մասին: Դավիթս պիտի այլ մեդալով ևս պարգևատրվեր: Պետությունը պետք է ճիշտ գնահատեր մեր բոլոր տղաների սխրանքը: Մեզ պետք չէր այն գումարը, որ կտրվեր, բայց ինչու ոչ, մեր Դավիթն արժանի էր «Մարտական խաչի»: Դա մենք չենք ասում, որպես իր ընտանիքի անդամներ, դա ասում են իր զինակից ընկերները: Մի բան պատմեմ: Դավիթի զոհվելու 40-րդ օրը չէր լրացել: Երևանում ցույցեր էին: Մի տղամարդ ասաց՝ էստեղ աթոռի կռիվ եք անում, Շուշիում 20 տարեկան սերժանտն է կռվում, հրամանատարի դեր տանում: Մեր աղջիկները, չգիտես ինչու, ասացին՝ խոսքը մեր Դավիթի մասին է: Գտանք այդ մարդուն, զանգահարեցինք, երբեք այդ մարդու գոռոցը չեմ մոռանա, հետո Դավիթիս ծննդյան օրը եկավ մեր տուն: Այնպիսի բաներ էր պատմում, նկարագրելու չէ:

Դավիթս WarGonzo-ի տեսանյութերում էլ կա՝ հպարտ, իր հայացքով կարծես ասի, որ չենք տալու, պայքարելու ենք»: Նոյեմբերի 7-ին Դավիթը զանգում է քրոջ ամուսնուն՝ «եթե երեք օր չզանգեմ, ուրեմն չկամ, փնտրեք ինձ, այնպիսի տեղ եմ գնում, որ երևի դուրս չգամ»: Նոյեմբերի 10-11-ին Դավիթի հայրիկը Ստեփանակերտում էր, իսկ օրեր անց նրանց որդին արդեն տանն էր: «Որոշեցինք՝ պետությունից ստացված գումարը մեր տուն չի մտնելու: Մեր երեխային չենք վաճառել: Գյուղում փառքի մեծ պուրակ ենք կառուցել Դավիթի կիսանդրիով, անտառում շատ մեծ տաղավար սարքել, խաչքար տեղադրել իր նկարով»: Դավիթն անմահացել է հայկական բերդաքաղաք Շուշիում: Տիկին Սոնայի հետ մեր զրույցն այսպես ավարտվեց. «Դավիթից հետո բոլորս առողջական խնդիրներ ձեռք բերեցինք, մեզ համար շատ ծանր է: Մեռած ապրում եմ, ապրելու ուժ չկա»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Դավիթ Շահնազարյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Աճարկուտ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան#ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներՈղբերգական վթար Եղվարդում․ մոտոցիկլավարը մահացել է, 3 մարդ, այդ թվում՝ երեխա, վիրավորվել էՄահացել է 36-ամյա ամերիկացի դերասանուհի Հեյդեն ՊանետյերըՔարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ«Չկա գաղափարախոսություն, չկա ծրագիր, չկա կառավարում». Արցախի ԱԺ պատգամավոր ԱՄՆ-Իրան հակամարտությունը տեղափոխվում է տնտեսական դաշտ․ ԶաքարյանԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցները․ Կալասի աղմկահարույց հայտարարությունը600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամԴոնալդ Թրամփը ողջունել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև Մեքքայում ստորագրված համաձայնագիրըԹավրիզ-Երևան ավիաչվերթները կվերականգնվենԵրեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 17-ի դրությամբՆիկոլ Միքայելյանը 7 գոլ է խփել Ադրբեջանի հավաքականի դարպասըՏիգրան Աբրահամյան․ Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ-ից «քամում» են առավելագույնը, իսկ շահույթը կենտրոնացնում իրենց ձեռքումՈւկրաինական հրթիռային հարված Բելգորոդին․ 6 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներՈսկանյան․ Բաքվի վարչախումբը պահում է հայ պատանդների, իսկ նրա «մասնագետները» որոշումներ են կայացնում ՀայաստանումԿոտրված ճյուղեր, թեքված էլեկտրասյուն և ջրալցված նկուղներ. արտակարգ իրավիճակ է ԳյումրիումԻնչ իրավիճակ է Լարսում եւ ՀՀ ավտոճանապարհներին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինիՍննդաբանները ներկայացրել են 5 «սուպերսնունդ»՝ արյան բարձր ճնշումը իջեցնելու համար Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Երկուշաբթի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ութ երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Իսրայելին մեղադրել են Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագիրը տապալելու մեջ Toyota-ն, Tesla-ն և Alfa Romeo-ն հարյուր հազարավոր ավտոմեքենաներ են հետ կանչում վտանգավոր թերությունների պատճառով Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օտարերկրյա միջամտության դեմ օրենքին Իսրայելում տնային կալանքի տակ գտնվող հանցավոր հեղինակության տան մոտ դանակահարությամբ արյունալի հաշվեհարդար է տեղի ունեցել Վրաստանում պատմել են Հայաստանի հետ սահմանի հատման խարդախության սխեմայի մասին Գիտնականները նշել են, թե ում մոտ է քրոնիկ հիվանդությունների ռիսկը առավել մեծ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել 63-ամյա վարորդը «Lexus LX470»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Օգոստոսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրFerrari-ի առաջին էլեկտրամեքենան աճուրդում վաճառվել է ռեկորդային 40 մլն դոլարով 200 կգ ոսկու ձուլակտոր և միլիարդավոր լիրաներ. Թուրքիայում բացահայտել են հանցավոր կազմակերպության գործի մանրամասները Ֆիլիպիններում հինգ ռուս կանանց փրկել են մարդկանց թրաֆիքինգի ցանցիցԽոշոր վթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2-ն օտարերկրացիներ են Կարմիր մսի մեծ քանակությունը կարող է վտանգ ներկայացնել աղիքների և սրտանոթային համակարգի համար․ բժիշկ Օգոստոսի երկրորդ կեսը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին Իսրայելի նախարարը կոչ է արել Գազայի հատվածում ամեն գիշեր 30-40 մարդ սպանել Բժիշկները նշել են տղամարդկանց կրծքագեղձերի մեծացման հիմնական պատճառըՏաջիկստանի ՆԳՆ․ Դուշանբեում ձերբակալվել է 10 կասկածյալ՝ տասնյակ մարդկանց ՄԻԱՎ-ով դիտավորությամբ վարակելու կասկածանքով Աստղագուշակները անվանել են երեք նշան, որոնք օգոստոսի 17-ից սկսած կունենան սպիտակ շարք Շվեյցարիայում ձիաքարշ սայլը բախվել է ծառի. զոհվել է 73-ամյա կին, կան վիրավորներ Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում. ՌոնալդուՍամվել Տերտերյանն ու Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 ԱԱ-ի կիսաեզրափակչում Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Ուկրաինայի պաշտպանության նախարարություն․ ՌԴ-ում Wildberries-ի տասը խոշորագույն լոգիստիկ կենտրոններից յոթը շարքից դուրս են բերվել Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ
Ամենադիտված