Մենք առաքելություն ունենք, արտահերթ ընտրություններն անթույլատրելի են. Ալեն Սիմոնյան
Քաղաքական«Հայաստանում արտահերթ ընտրություններն անթույլատրելի են, դա պատասխանատվությունից փախչել է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստանի քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են, նման հարց չի քննարկվում ու չի քննարկվել։ Եվ կրկնում եմ այս դիրքորոշումը, ես վստահ եմ՝ սա մեր թիմի միասնական դիրքորոշումն է, մենք վերցրել ենք պատասխանատվություն և մինչև վերջ կտանենք այն։
Մենք առաքելություն ունենք՝ Հայաստանի Հանրապետություն ու տարածաշրջան խաղաղություն բերելն է, դրանից հետո կգա ընտրությունների ժամանակը, մենք կներկայացնենք մեր տեսլականը, ընդդիմադիրներն՝ իրենց, ու Հայաստանի ժողովուրդը կրկին կգնա ազատ, արդար ընտրություններով կքվեարկի ու կընտրի այն իշխանությանը, որին ճիշտ կգտնի»,- նման պնդմամբ հանդես եկավ Ալեն Սիմոնյանը։