Արցախում պայթյունից տուժածներից 1 հոգի դեռ գտնվում է ԱՄՆ-ում․ Առողջապահության նախարար
ՀասարակությունԱրցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանցից 22-ը տեղափոխվել էին արտասահման և այնտեղ բուժում են ստացել։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ նրանց մեծ մասը վերադարձել է Հայաստան, և վերականգնողական բուժօգնությունը շարունակվում է այստեղ կազմակերպվել։
«Ունենք մեկ անչափահաս երեխա, որի բուժումը դեռ շարունակվում է ԱՄՆ-ում, ավարտելուց հետո նա ևս կվերադառնա ՀՀ»,- ավելացրեց Ավանեսյանը։