Բրեդ Փիթը խիստ պահանջներ է ներկայացրել սիրելիին
ԺամանցՀոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը խիստ պահանջներ է ներկայացրել իր սիրելիին՝ Ինես դե Ռամոնին։ Այս մասին հայտնում է In Touch-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Բրեդ Փիթը փորձում է հրապարակային չդարձնել իր անձնական կյանքի մանրամասները՝ դերասանուհի Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո, որը մի քանի տարի քննարկվում էր մամուլում։ Ըստ ինսայդերի՝ արտիստն իբր ստիպել է իր սիրելիին՝ Ինես դե Ռամոնին, ստորագրել չբացահայտման մասին պայմանագիր։
«Այնպես չէ, որ նա չի վստահում Ինեսին։ Նա պարզապես գնահատում է իր անձնական կյանքը: Բրեդ Փիթի նման կարգավիճակ ունեցող մարդիկ չեն ցանկանում, որ իրենց հաղորդագրությունները կամ որևէ մասնավոր բան հանրությանը հայտնի դառնա»,- պարզաբանել է աղբյուրը։
Սակայն որոշ ժամանակ անց դերասանի ներկայացուցիչը հերքել է ինսայդերի խոսքերը։