Ամերիկացի երգչուհու համերգը չեղարկվել է ռուս երկրպագուների նվերի պատճառով
Այլ
Լիտվայում ռուս երկրպագուների նվերների պատճառով չեղարկվել է ամերիկացի երգչուհի LP-ի համերգը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Կատարողի ելույթը պետք է կայանար մարտի 4-ին Կաունաս քաղաքում։ Միջոցառման չեղարկման պատճառ է դարձել տեսանյութը, որը կատարողը հրապարակել է սոցիալական ցանցերում։ Դրանում նա ցուցադրել էր ռուսաստանցի երկրպագուների կողմից իրեն նվիրած հուդին: Հագուստի վրա պատկերված էր ռուսական դրոշի գույներով ներկված նավ:
Համերգի կազմակերպիչները դիմել են նաև մյուս արտիստներին, ովքեր նախատեսում են ելույթ ունենալ Լիտվայում՝ ընդգծելով, որ չեն հանդուրժելու նրանց կողմից ՌԴ–ին աջակցությունը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից