Ադրբեջանցի զինված զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը. ՀՀ ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում
ՔաղաքականՍյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում փետրվարի 28-ին ժամը 05:15-ի սահմաններում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից, նշելով, որ վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից:
Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է: