Մեղրիով երթուղու նկատմամբ ՌԴ սահմանապահների վերահսկողությունը տրամաբանական է. Զախարովա
Արտաքին Քաղաքական«Մեղրիով երթուղու նկատմամբ ՌԴ սահմանապահների վերահսկողությունը տրամաբանական է»։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դա տրամաբանական է և՛ երթևեկության օպտիմալ կազմակերպման տեսանկյունից, և՛ տնտեսական առումով», -ասել է Զախարովան։
«ՀՀ իշխանություններն ասում էին, որ պատրաստ են տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը՝ հավասարության և փոխադարձության շրջանակում ինքնիշխանության և օրենսդրության սկզբունքների հիման վրա։ Ադրբեջանը չի հրաժարվել այս մոտեցումից։ Այս թեման ավելի վաղ մանրակրկիտ քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Սակայն այս աշխատանքը կանգ է առել հայ գործընկերների դիրքորոշման պատճառով», - հայտարարել է Զախարովան: