«Բորելին որտեղի՞ց տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա». Ալիև
Արտաքին Քաղաքական«Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունի»,– այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, կտեսնի դրա դառը պտուղները: Նախ՝ որտեղի՞ց Բորելին տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Նման պլաններ չունեք։ Սրանք պարոն [Ֆրանսիայի նախագահ Էմանուել] Մակրոնի ակնարկներն են։ Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է՝ հիմնված մեր երկրի դեմոնիզացիայի վրա՝ կապված այն բանի հետ, որ Ադրբեջանը իբր պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա»,- ասել է Ալիևը։