Քանյե Ուեսթի կինը զբոսնել է Փարիզում առանց ներքնազգեստի․ այժմ նրան սպառնում է ազատազրկում կամ տուգանք
Լուսանկարներ46-ամյա Քանյե Ուեսթը և նրա կինը՝ Բիանկա Ցենզորին, գնումներ են կատարել Փարիզում, հայտնում է DailyMail պորտալը։
29-ամյա Բիանկան կրել է վերնազգեստ, սև զուգագուլպա և բարձրակրունկներ: Ընդ որում, նա ներկայացել է առանց ներքնազգեստի։
Նրա ամուսինը ընտրել է սպորտային տաբատ և բաճկոն:
ԶԼՄ–ները հայտնում են, որ այժմ նրան սպառնում է ազատազրկում կամ 15 հազար եվրո տուգանք։ Երկրի օրենքի համաձայն՝ Քանյե Ուեսթի կինը կարող է դատապարտվել մեկ տարվա ազատազրկման։