Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել. ՆԳՆ
ՔաղաքականԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը հայտնել էր, որ մոտ 10 օր առաջ իրենց հարևանի բակում ռումբի պայթյուն է եղել։ Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով փշրվել են լուսամուտների ապակիները:
Դեպքից հետո հարևաններն ահազանգել են իրավապահներին․ «Եկել, ստուգել են, փորձաքննություն իրականացրել»,- ասել է նա։ Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ իրեն են ցանկացել վնասել, պատգամավորն ասել է. «Չեմ կարծում»։
ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից 168.am-ին հայտնել են, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել։
«Ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանվող առարկա հայտնաբերվել է նույն թաղամասում՝ մեկ այլ տան հարակից տարածքում։ Ոստիկանների միջոցառումներով պարզվել է, որ տեղի ունեցածը անձնական հարաբերություններ պարզելու հետ է կապված։ Այդ դեպքով կա նախաձեռնված քրեական վարույթ և կան մեղադրյալներ։ Նշված դեպքը որևէ առնչություն չունի վերջերս տեղի ունեցած դեպքերի հետ»։