Բայրամովը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անհեթեթ մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին, պնդել, թե «Հայաստանը խախտել է սահմանին շուրջ 5 ամիս պահպանվող կայունությունը՝ խաղաղ գործընթացին հարված հասցնելու համար»։
Նա նաև նշել է, թե «անընդունելի է համարում Հայաստանի շարունակվող տարածքային պահանջները, ապակառուցողական դիրքորոշումն ու հռետորաբանությունը Ադրբեջանի նկատմամբ»։