«Վանաձոր» ՔԿՀ-ում 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել․ «Փաստինֆո»
Իրավունք«Վանաձոր» ՔԿՀ-ում արդեն տևական ժամանակ է՝ մթնոլորտը չի խաղաղվում․հացադուլների, ինքնավնասման և բողոքի արտահայտման այլ ձևերի շարք է սկսվել՝ տարբեր պատճառաբանություններով։ Այս անգամ հացադուլ հայտարարել ՔԿՀ-պահվող 53 անձ, գրում է «Փաստինֆո»-ն։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ փետրվարի 27-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 53 դատապարտյալ հայտարարել է հացադուլ՝ որպես հացադուլի պատճառ ներկայացնելով պահման պայմանները։ Իրականում, սակայն, պահանջներն այլ են, Նավիկյանի փոխանցմամբ՝ անօրինական։ Մասնավորապես, պահանջում են բաց պահել սննդի փոխանցման դռնակը, ապահովել խցից խուց միմյանց իրեր փոխանցելը, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված քաղաքացիական հագուստ կրելը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։