«Ռոսատոմը» Թուրքիայում կկառուցի երկրորդ ատոմակայանը
Աշխարհ«Ռոսատոմի» ղեկավարը, վկայակոչելով Թուրքիայի նախագահին, ասել է, որ պետական կորպորացիայի կողմից հանրապետությունում երկրորդ ատոմակայանի կառուցման վերաբերյալ «քաղաքական որոշում» է կայացվել։ Այս մասին Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է Պետդումայում ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Նախագահ Էրդողանը հրապարակայնորեն հայտարարեց, որ քաղաքական որոշում է կայացվել մեկ այլ տարածք մեզ տրամադրելու մասին: Այժմ ուսումնասիրում ենք մանրամասները: Ամենայն հավանականությամբ, դա կլինի «Սինոպ» կոչվող հարթակը ոչ թե Միջերկրական, այլ Սև ծովում», - ասել է նա։
Սեպտեմբերի կեսերին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը ՏԱՍՍ-ին ասել էր, որ երկիրը «Ռոսատոմի» հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցումը Թուրքիայի հյուսիսում՝ Սև ծովի ափին գտնվող Սինոպ շրջանում։