Ադելը հեռանում է բեմից առողջական խնդիրների պատճառով
ԺամանցԵրգչուհի Ադելը հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես լքում է բեմը։ Այս մասին աստղը գրել է Instagram-ում։
Ադելը նշել է, որ ստիպված է եղել հետաձգել Լաս Վեգասում կայանալիք իր համերգները: Ըստ աստղի՝ ինքը չի կարողացել լիովին ապաքինվել հիվանդությունից, ինչը բացասաբար է ազդել իր ձայնալարերի վրա։
«Նախքան ելույթս վերսկսելը ես հնարավորություն չունեի լիովին ապաքինվելու, իսկ հիմա նորից հիվանդ եմ։ Ցավոք սրտի, սա ազդեց իմ ձայնի վրա։ Հետևաբար, ըստ բժիշկների ցուցումների, ես այլ ելք չունեմ, քան լավ հանգստանալը»,- նշել է Ադելը։