Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և չի դառնա
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և չի դառնա։
«ՆԱՏՕ-ն պատերազմի կողմ չէ և չի լինելու: Դա այդպես էլ կմնա», - ասել է Շոլցը X-ում (նախկինում՝ Twitter) հրապարակված հոլովակում:
«Մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ վերածվի պատերազմի Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի միջև: Մենք համաձայն ենք այս հարցում մեր բոլոր դաշնակիցների հետ»,- ընդգծել է նա։ «Սա նաև նշանակում է՝ Գերմանիայի կողմից ոչ մի մասնակցություն պատերազմին», - վստահեցրել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
«Եվ ես հստակ կասեմ՝ որպես Գերմանիայի կանցլեր, ես Բունդեսվերի զինվորներին չեմ ուղարկի Ուկրաինա: Սա այն է, ինչի վրա կարող են հույս դնել մեր զինվորականները», - ասել է Շոլցը: