Թո՛ղ խմելը, դահո՛ւկ քշիր. Պուտին
ԱշխարհՌուսաստանում կմեկնարկի «Երկար և ակտիվ կյանք» ազգային նախագիծը։ Պետության նպատակն է բարձրացնել քաղաքացիների կյանքի տևողությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ մինչև 2030 թվականը նախատեսվում է, որ կյանքի միջին տևողությունը կաճի մինչև 78 տարի։ Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ կարևոր է խրախուսել այն մարդկանց, որոնք հոգ են տանում իրենց առողջության մասին և պարբերաբար սպորտով են զբաղվում։
«Թո՛ղ խմելը, դահո՛ւկ քշիր»: Ահա սա նույն դեպքն է: Փոքր քաղաքներում ամեն տարի անհրաժեշտ է կառուցել առնվազն 350 սպորտային օբյեկտ։ Սրա համար կհատկացնենք 65 միլիարդ ռուբլի», - ասել է Պուտինը։