Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» պետությունների շարքում
ԻրավունքFreedom House իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է «Ազատությունն աշխարհում 2024 թվականին» զեկույցը:
Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» պետությունների ցանկում: Հայաստանը «Քաղաքական ազատությունների» անվանակարգում ստացել է 40 առավելագույն միավորներից 23-ը, «Քաղաքացիական ազատությունների» անվանակարգում՝ 60–ից 31-ը, և ունի ընդհանուր 54 միավոր:
Վրաստանը նույնպես «մասամբ ազատ» է և ունի 58 միավոր: Իսկ ՀՀ–ի մյուս երեք հարևանները՝ Ադրբեջանը (7), Թուրքիան (33), Իրանը (11) «ոչ ազատ» են:
Ցանկում նշվել է նաև Լեռնային Ղարաբաղը՝ -3 միավորով, թեև դեռ 2023 թվականին հրապարակված զեկույցում ուներ 37 միավոր և համարվել էր «մասամբ ազատ»: