Էրդողանը Փարիզին մեղադրել է «ահաբեկչությանն աջակցելու մեջ»
Աշխարհ«Ֆրանսիան ահաբեկչության գլխավոր աջակիցն է»,– ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին Այդին նահանգում ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ «ֆրանսիական ցեմենտի «Lafarge» ընկերությունը «ահաբեկիչների» համար ապաստարաններ է կառուցում Սիրիայի հյուսիսում»։
«Ֆրանսիան ձախողվեց։ Իսկ մենք ի՞նչ արեցինք։ Մենք ոչնչացրել ենք Սիրիայի հյուսիսում գտնվող «Lafarge»-ի կառուցած բոլոր ապաստարանները և կանգ չենք առնելու, ահա և վերջ»։