Իվլեևան հայտարարել է, որ քվեարկելու է Պուտինի օգտին
ԱյլՌուս բլոգեր Անաստասիա Իվլեևան, ով առավել հայտնի դարձավ իր կազմակերպած «մերկ երկույթից» հետո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը դիտելուց հետո որոշել է աջակցել նրան նախագահական ընտրություններում։ Նա նշել է, որ պատրաստ է կողմ քվեարկել այն նախաձեռնություններին ու նախագծերին, որոնք հնչել են ուղերձում։
«Այս տարի ես առաջին անգամ դիտեցի նախագահի ուղերձը։ Նախաձեռնություններն ու նախագծերը, որոնք հայտարարվել են, ինձ մոտ անկեղծորեն արձագանք են գտնում, և գիտեմ, որ քվեարկելու եմ դրանց օգտին»,- գրել է Իվլեևան իր տելեգրամյան ալիքում։
Նա հավելել է, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ ուշադրություն է դարձրել կարևոր հարցերի վրա։