«Փաշինյանն ասում ա՝ Թուրքիան, Ադրբեջանը որպես թշնամի քիչ են, թո՛ղ մի հատ էլ Ռուսաստանը մեզ թշնամի լինի». Բագրատյան
ՔաղաքականԵթե Հայաստանը շարունակի ՀԱՊԿ-ի գծով առճակատումը Ռուսաստանի հետ, Ռուսաստանն այդ առճակատումը կտեղափոխի տնտեսական դաշտ, որպեսզի այնտեղ Հայաստանին պատժի: Գազը կթանկացնի, ատոմակայանի վառելիքը չի տա, ու ամեն ինչ կկանգնի: Որովհետև ի՞նչ իմաստ ունի սնել մի երկիր, որը ամենահակառուսականն է աշխարհում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ակտիվությունը պայմանավորված է հակառուսականության հետ:
Մանրամասները՝ News.am–ի տեսանյութում։