Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ եթե Ուկրաինան պարտվի՝ ՆԱՏՕ-ն ստիպված կլինի կռվել Ռուսաստանի դեմ
ԱշխարհՈւկրաինայի պարտության դեպքում ՆԱՏՕ-ն ստիպված կլինի «կռվել Ռուսաստանի դեմ», հինգշաբթի ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Անկեղծ ասած, եթե Ուկրաինան պարտվի, ես իսկապես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն կռվի մեջ կմտնի Ռուսաստանի դեմ», - ասել է Օսթինը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ:
Նախարարը նաև խիստ տագնապալի գնահատականներ է տվել, ըստ որոնց՝ Ուկրաինայում ռուսական զորքերը շարունակում են առաջխաղացումը և աստիճանաբար հաջողությունների են հասնում։