Ամերիկուհին ամուսնու շնորհիվ 135 հազար դոլար է շահել
ԱյլԱՄՆ բնակչուհին 135 հազար դոլար է շահել վիճակախաղով ամուսնու հիշեցման շնորհիվ։ Այս մասին հայտնում է Washington's Lottery-ն։
Վաշինգտոն նահանգի Լինվուդ քաղաքից մի կին աշխատանքից տուն գնալիս վիճակախաղի տոմս է գնել: Այն գնելուց հետո մի կողմ է դրել ու մի քանի ամիս մոռացել դրա մասին։ Ամերիկուհին այդպես էլ չէր հիշի տոմսի մասին, եթե ամուսինը չհիշեցներ։
Կինն անմիջապես գնացել է տոմսը ստուգելու։ Նա սկանավորել է այն և էկրանին տեսել վիճակախաղի գրասենյակի հետ կապ հաստատելու խնդրանք: Շուտով նա պարզել է, որ հարստացել է 135 հազար դոլարով:
Հաղթողն անմիջապես պատմել է իր ընտանիքին ուրախալի իրադարձության մասին։ Նա օգտագործել է դրամական մրցանակն իր պարտքերը մարելու համար։