Ռուսաստանում թոշակառուն 11 հազար միգրանտ է գրանցել իր երկու բնակարաններում
ԱյլՌԴ Կալուգայի մարզի Օբնինսկում տեղի 73-ամյա բնակչուհուն արգելել են միգրանտներին գրանցել իր բնակարաններում այն բանից հետո, երբ նա գրանցել է գրեթե 11 հազար մարդ։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Կինն օտարերկրացիներին իր մոտ սկսել է գրանցել 2009 թվականից։ Թոշակառուի խոսքով՝ դրա համար նրանցից փող չի վերցրել, այլ պարզապես օգնել է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն և դրանով իսկ աշխատուժ է ներգրավել մարզ։ 15 տարվա ընթացքում թոշակառուի դեմ վեց քրեական գործ են հարուցել, տուգանել 1,4 մլն ռուբլի չափով։ Կինը վճարել է ընդամենը 150 հազարը։