Տիգրան Ավինյանը ծաղիկներ է խոնարհել «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին
ՀասարակությունԵրևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու, ժողովրդի քվեն մշտապես պաշտպանվելու է, և մեր պետությունը շարունակելու է իր անկախ, ինքնիշխան ընթացքը` հանուն Հայաստանի Հանրապետության երջանիկ ապագայի։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ ծաղիկներ խոնարհեցինք Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։