Այո՛, մենք պատրաստ ենք է՛լ ավելի ջերմ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ․ ՔՊ-ական պատգամավոր
ՔաղաքականԱյսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը անդրադարձել է ԵՄ թեկնածու անդամ դառնալու պատրաստակամության մասին ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հայտարարություններին․
«Ես ևս մեկ անգամ պետք է արձանագրեմ, որ այո՛, մենք պատրաստ ենք է՛լ ավելի ջերմ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ՝ հաշվի առնելով նոր տնտեսական շուկաների անհրաժեշտությունը, հաշվի առնելով մեր քաղաքակրթական, քաղաքական զարգացման ուղղությունը, ՀՀ-ում ժողովորդավարության կայունացումը, հաշվի առնելով, որ այսօր ՀՀ սահմանների անվտանգության երաշխավորության իմաստով շատ կարևոր նշանակություն ունի Եվրոմիության դիտորդական առաքելությունը, որոնց տեղակայումից հետո էականորեն դինամիկան փոխվել է ՀՀ սահմաններին»,- նշեց իշխանական պատգամավորն ու հավելեց, որ ըստ էության, հողի վրա էլ տեսնում ենք հարաբերությունների մակարդակում մերձեցումը ՀՀ և ԵՄ անդամ երկրների միջև․
«Մեր օրակարգում է ԵՄ անդամ երկրների հետ է՛լ ավելի սերտ հարաբերություններ ունենալ՝ հաշվի առնելով ՀՀ պետական շահը»,- ևս մեկ անգամ ընդգծեց Հովհաննիսյանը։