Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մասիսում
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 29-ին Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 44-ամյա Հարություն Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն: