Սա Հայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ վստահության ստեղծման գործընթաց է. Սերդար Քըլըչ
Արտաքին Քաղաքական«Հայաստանի և Թուրքիայի տեսանկյունից՝ սա ոչ թե կարգավորման, այլ երկու երկրի միջև փոխադարձ վստահության ստեղծման գործընթաց է»: Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումում ասել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը։
«Մոսկվայում հանդիպման ժամանակ մենք նշել ենք հայ-թուրքական կարգավորման գործընթացի հիմնական չափորոշիչները և կողմ ենք ամբողջական կարգավորմանը։ Կարծում եմ՝ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք վստահության ամրապնդման համար: Պետք է կենտրոնանանք այն պահերի վրա, ոնք մեզ միավորում են, այլ ոչ թե բաժանում: Հակառակ դեպքում կողմերի միջև հեռավորությունն ավելի կմեծանա», — ասել է Սերդար Քըլըչը։