Կոնդեցիները քեզի աթոռիցդ թռցնելու են․ բոլորը մի մարդու պես քեզ էին ձայն տվել․ ակցիայի մասնակից
Հասարակություն«Մենք իրենց ուղարկել ենք քաղաքապետարան, որ մեր հարցերը լուծեն, մենք հո ամեն րոպե իրանց հետևից չե՞նք վազելու»,- վրդովվեց քաղաքացին։
Իսկ ակցիայի մասնակից Պողոսյան Գոհարն իր խոսքում զայրացավ․
«Կոնդեցիները քեզի աթոռիցդ թռցնելու են, թող Ավինյանն իմանա, որ իրան թռցնելու ենք։ Էն ժամանակ, որ մենք իրան պետք էինք՝ մեր ոտքերն ընկած, մեզնից խնդրում էր, որ իրեն ընտրենք, իսկ հիմա մենք իրեն դուրս կշպրտենք։ Էս ի՞նչ խաղ է, զզվել ենք արդեն, ով նստեց այդ աթոռին, մենակ իր մասին մտածեց։ Ավինյանը կգա՞ մեր պայմաններում ապրի, սենցա՞ լուծում Կոնդի հարցը։
Բոլորը մի մարդու պես ձայն են տվել իրան, ինքը Կոնդում հաղթեց, որովհետև տան հարց պետքա լուծվեր։ էս ժողովուրդը մեղք չե՞ն, բներում են ապրում, ամոթա՛, իրանք իրանց պալատների մեջ վայելում են»,- նման տեսակետով հանդես եկավ ակցիայի մասնակիցը։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր՝ Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար։