Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի միջոցառումների անցկացման հանձնաժողովի անդրանիկ նիստը
ՔաղաքականՄարտի 1-ին Սուրեն Պապիկյանը նախագահել է պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։
Քննարկվել են տարատեսակ միջոցառումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ մի շարք հարցեր, հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը:
Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի:
Պապիկյանը հանձնարարել է սկսել հանձնաժողովի հաստատած միջոցառումների կազմակերպմանն առնչվող աշխատանքները։
Նիստի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ կկազմակերպվեն քննարկումներ, և հաջորդ նիստին կներկայացվեն համապատասխան առաջարկություններ: