Ռաիսին քննադատել է Իսրայելի հետ տնտեսական հարաբերություններ պահպանող իսլամական երկրներին
ԻրանԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին սուր քննադատության է ենթարկել որոշ իսլամական երկրների, որոնք տնտեսական հարաբերություններ ունեն Իսրայելի հետ Գազայի հատվածում պատերազմի ֆոնին, գրում է Mehr-ը։
Այդ մասին Ռաիսին հայտարարել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ Ալժիրում շաբաթ օրը Ալժիրում Գազ արտահանող երկրների 7-րդ ֆորումի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը:
Խոսելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների մասին՝ Իրանի նախագահը քննադատել է որոշ իսլամական երկրների անտարբերությունն ու անգործությունը։
«Էր-Ռիադում Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստից հետո ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկվել Գազայում սիոնիստների կատարած հանցագործությունները կասեցնելու համար։ Մինչդեռ տարածաշրջանային որոշ կառավարությունների տնտեսական հարաբերությունները սիոնիստական ռեժիմի հետ շարունակվում են»,- ասել է նա։
Ռաիսին խորն ափսոսանք է հայտնել, որ տարածաշրջանի կառավարությունները «պաղեստինյան խնդրի լուծման հարցում ընկել են անգործության և չափից դուրս պահպանողականության մեջ»։