Ղրղզստանի հյուսիսում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհՂրղզստանի հյուսիսում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է հանրապետության սեյսմոլոգիայի ինստիտուտը։
Ինստիտուտի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսիկ-Կուլ շրջանում՝ Չոլպոն-Աթա քաղաքից 35 կմ հյուսիս, Բիշքեկից 190 կմ հեռավորության վրա:
Էպիկենտրոնին ամենամոտ բնակավայրերում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է Ղազախստանի Ալմաթիում՝ 4,5 բալ, Չոլպոն-Աթայում՝ 4 բալ, Բիշքեկում և Կարակոլում՝ 3,5-ական բալ։