«Տիտանիկի» վերջին տեսարանի դուռն աճուրդի կհանվի 40 հազար դոլարով
ԱշխարհՋեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի վերջին տեսարանի դուռ աճուրդի կհանվի ԱՄՆ-ի Heritage Auctions աճուրդում, գրում է Daily Mail-ը։
Խոսքը փորագրված փայտի կտորի մասին է, որի վրա փրկվել է Քեյթ Ուինսլեթի հերոսուհին։ Աճուրդի կազմակերպիչները բացահայտել են, որ ռեկվիզիտն ունի 2,44 մետր երկարություն և 1,04 մետր լայնություն և կարող էր միաժամանակ տեղավորել ինչպես Ուինսլեթի, այնպես էլ Լեոնարդո Դի Կապրիոյի կերպարներին:
Հայտնի է, որ աճուրդը կանցկացվի մարտի 20-24-ը։ Լոտի մեկնարկային գինը 40 հազար դոլար է: