Ուզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկեր Թրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է» Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել է Տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը ՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայի Թուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարել Փարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասել Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի Ավելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասին Ռուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. Կրեմլ Դեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան 

Նիկոլական Հայաստանը ոչ թե ժողովրդավարության փարոս է, այլ ավտորիտար ախոռ. Արմեն Աշոտյան

Բլոգոսֆերա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հերթական հոդվածն է հրապարակել։

«Միջազգային իրավապաշտպան «FREEDOM HOUSE» կազմակերպության տարեկան զեկույցն աշխարհում ազատությունների մասին հայկական տիրույթում հիմնականում քննարկվեց իր Արցախյան գնահատականներով, որոնք հստակ արձանագրում էին Ադրբեջանի հակահայկական, հակաժողովրդավարական պահվածքը: Եթե մենք ունենայինք գոնե մի քիչ ազգային և խելամիտ իշխանություններ, ապա արևմտյան աշխարհում հեղինակություն վայելող այս կազմակերպության գնահատականները կարող էին ուժեղացնել հայկական դիվանագիտության զինանոցը…

Այս հոդվածով ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանում ազատությունների և ժողովրդավարության մասին տարեկան գնահատականներին ըստ FH-ի, որոնք թեպետ վկայում են մեր երկրում խայտառակ վիճակի մասին, մնացել են հանրային ուշադրությունից դուրս:

Եվ այսպես, ըստ հերթական զեկույցի՝ Հայաստանը կրկին դասվել է «մասնակի ազատ» երկրների խմբին՝ հօդս ցնդեցնելով նիկոլական ռեժիմի զառանցանքները «ժողովրդավարության բաստիոնի», փարոսի, անգամ՝ լապտերների մասին: Սակայն էլ ավելի աղաղակող, Փաշինյանի ստերը մերկացնող, երկրում հաստատվող ավտորիտարիզմի մասին փաստեր և գնահատականներ են բացահայտվում տվյալ զեկույցն ամբողջապես ուսումնասիրելու ընթացքում։

Այդ տվյալները լիարժեք ընկալելու համար պետք է հիշել, որ FH-ի զեկույցը գնահատում է ամեն երկրում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մակարդակը՝ ըստ հստակ ցուցանիշների՝ 0-ից մինչև 4 բալ:

 

Եվ այսպես:

 

Առաջին իսկ հարցադրումներով մերկացվում է Նիկոլի իշխանության հիմնական միֆերից մեկը՝ ազատ և արդար ընտրություններով ձևավորելու հարցը: Ըստ միջազգային փորձագետների՝ «որքանո՞վ են Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունները ձևավորվել հենց այդպիսի ընտրություններով» հարցերին՝ Հայաստանը երկու պարագայում էլ ստացել է 4 առավելագույն բալից երկու բալ: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ անգամ FH-ի զեկույցով Փաշինյանի ռեժիմը կիսալեգիտիմ է:

 

Մեկ այլ հարցով՝ «արդյո՞ք ընտրված ղեկավարը և ԱԺ-ն են որոշում կառավարության քաղաքականությունը», Հայաստանը նորից ընդամենը 2 բալ ունի հնարավոր 4-ից՝ փաստելով, որ մեր երկրի կառավարումն ամբողջությամբ չի իրականացվում կառավարող մարմինների կողմից:

 

Հաջորդ հարցադրումներով ստացված գնահատականներն ապտակ են ռեժիմի հակակոռուպցիոն պայքարին: FH-ը փաստում է, որ Հայաստանում պաշտոնեական կոռուպցիայի դեմ պատնեշները հազվադեպ են քննվում, թեպետ առկա են հստակ ապացույցներ նրանց չարաշահումների մասին:

 

Բաց և թափանցիկ գործելու ցուցանիշով Նիկոլի կառավարությունը նորից մի ճմրթած գնահատական է ստանում՝ 2-ը՝ 4-ից, և նշվում են բազմաթիվ ահազանգեր լրագրողների և լրատվամիջոցների կողմից ինֆորմացիա ստանալու և տարածելու հարցում:

 

Սակայն այս ամենը դեռ ծաղիկներն են: Ամենախայտառակ վիճակն արձանագրվում է Հայաստանի դատական իշխանությանը վերաբերող ցուցանիշներով: «Կա՞ անկախ դատական համակարգ» հարցով մեր երկիրը ստացել է ընդամենը 1 բալ (!) 4 հնարավորից: Նույն վիճակը «քրեական և քաղաքացիական գործերով օրինական գործընթացի ապահովում» ցուցանիշով է՝ 1 բալ (!) 4-ից:

Միջազգային զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ «դատարաններն առնչվում են համակարգային քաղաքական ազդեցությանը, և դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով: Դատարանները ենթարկվում են ճնշումների դատախազների կողմից՝ հօգուտ մեղադրական դատավճիռների»:

Դաժան և թիրախային կերպով քննադատվում է նաև ԲԴԽ-ն՝ յուր ղեկավարով: Զեկույցում նաև արձանագրված է, որ «իշխանություններն ընտրողաբար են կիրառում օրենքը, և պատշաճ դատավարությունը երաշխավորված չէ ո՛չ վարչական, ո՛չ քրեական գործերով: Խնդիր են մնում նախադատական երկար կալանավորումները»: Զեկույցի՝ դատական իշխանության մասին հատվածը գրեթե ամբողջությամբ համընկնում է ընդդիմության և քաղհասարակության կողմից հնչող քննադատությունների հետ:

Ի մի բերելով զեկույցի մանրամասն վերլուծությունը՝ փաստում ենք, որ Հայաստանում «ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատարանների» մասին Փաշինյանի լոլոներն արժեք չունեն անգամ այնտեղ, որտեղ նա «փրկություն» է փնտրում: Որքան էլ Արևմտյան կառույցները փայփայեն Նիկոլի գեոպոլիտիկ ավանտյուրիզմը, մեկ է, նրանք արձանագրում են Հայաստանում տիրող վիճակը, որովհետև մի կողմից՝ պետք է երես պահեն (face-saving), մյուս կողմից՝ Նիկոլի ՉՊ-ներն արձանագրելով՝ հարկ եղած դեպքում օգտագործվող մահակներ են պահեստավորում, եթե հանկարծ Նիկոլն այլ խաղեր փորձի տալ:

Իրավիճակն ավելի պատկերավոր նկարագրեմ: Պատկերացրեք, գնացել եք բժշկի, ով ամբողջությամբ հետազոտելուց հետո ձեզ ասում է, որ դուք լիակատար առողջ եք, ձեր շենքի ամենաառողջ բնակիչն եք, չկա ձեզ նման առողջ մեկն ամբողջ քաղաքում: Սակայն հիվանդության պատմության մեջ նա գրելու է իրականությունը, որ դուք շաքար ունեք, լեղապարկի քարեր, ինֆարկտ եք տարել, տառապում եք թութքից, և արտաարգանդային հղիության նշաններ կան:

Ահա այսպիսին է վիճակը Հայաստանում և Հայաստանի շուրջ. Նիկոլական Հայաստանը ոչ թե ժողովրդավարության փարոս է, այլ ավտորիտար ախոռ»,- նշված է հոդվածում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ ՔՊ-ականների հրահրած միջադեպի նպատակն է` ձեր ուշադրությունից շեղել Շաքիի միջադեպը. Ղահրամանյան Գիտե՞ք՝ ինչու է նախագահ Քոչարյանը 4-րդ անգամ կալանավորված, քանի որ գործարքի չի գնացել ՔՊ-ի հետ Բոլոր նրանք ովքեր ապատեղեկատվություն տարածեն ՀՀ-ի դեմ պատաախանը լինելու է կոպիտ. Գրիգորյան Հանրային ծառայողները հայտնել են, որ ստիպողաբար գնացել են իշխանության կազմակերպած հանրահավաքին Փաշինյանը ադրբեջանական դրոշներով է ապահովում Սյունիքի անվտանգությունը. պատգամավոր Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ) Լուկաշենկոն գիտնականներից պահանջել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ստեղծել Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցերՀոլիվուդը կփոխվի. Paramount-ը ստանձնեց Warner Bros. Discovery-ի վերահսկողությունը Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինՌԴ ԱԳՆ-ից պատմել են` ինչ փուլում է Ադրբեջանի հետ հարբերությունները Կատարի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումները չեն ընդհատվելՖրանսիայում գողացել են Դալիի պատրաստած 150 կգ-անոց գրքի կազմըԵրբ բանական միտքը չի ծնում որևէ գաղափար, առաջ են գալիս բռունցքներըՌուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում2018 թվականից ի վեր հայ ժողովուրդն է որոշել ամեն ինչ. նա է երկրի տերըԻ՞նչ է լինելու երբ դիվերսիա տեղի ունենա. մտահոգվում ենքԻ՞նչն ա գրավել Ռուբինյանին, որ ինձ կամքիս հակառակ պարգևավճար է տրամադրել. ՂազարյանՔննչականը շարունակում է հանցագործություն գործել և չի կատարում դատարանի որոշումները. ԽամոյանՊարո՛ն Ռուբինյան, իրականացավ Ձեր կյանքի ֆուտբոլային երազանքըՄիայն մայրաքաղաք Բաքվում 215807 հայ էր ապրում. Աղվան ՎարդանյանTasnim. Իրանի խորհրդարանը գրանցել է արտգործնախարարին իմպիչմենտի ենթարկելու միջնորդություն
Ամենադիտված