Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել «պետական կառույցների՝ պատերազմական պայմաններում աշխատանքի անցնելու վերաբերյալ»
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել պետական մարմինների և այլ կազմակերպությունների՝ պատերազմի պայմաններում աշխատանքի անցնելու վերաբերյալ։
Այսպիսով, Բելառուսում նախագահի հրամանագրով բարելավվել է պետական մարմինները խաղաղ ժամանակներից պատերազմական ժամանակաշրջան տեղափոխելու կարգը։ Փոփոխվել է նաև ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում պետական գերատեսչությունների և կազմակերպությունների միջև համակարգված ու արդյունավետ փոխգործակցության ապահովման կարգը՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական պայմանների փոփոխությունները։
Հրամանագրով սահմանվել է պետական մարմինների շրջանակը, որոնց նկատմամբ այն կիրառվում է:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ