Իտալիայի հյուսիսում ձնահյուսի պատճառով ավելի քան 4,5 հազար մարդ է արգելափակվել
ԱշխարհՄոտավորապես 4,5 հազար մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, մնացել են Իտալիայի հյուսիս-արևմուտքում՝ Վալե դ՛Աոստա շրջանում, ձնահյուսի պատճառով։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։
«RAI News 24» լրատվական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ձնահյուսից հետո փակվել են ավտոմայրուղին, տարածաշրջան տանող ավտոմոբիլային թունելը: Ներկայումս այդ վայրերում մեծ թվով զբոսաշրջիկներ կան։ Քանի որ ձնահոսքի վտանգը շարունակվում է, լեռնային շրջանների մեծ մասի դպրոցները փակ են:
Ձյան առատ տեղումների պատճառով եղանակային վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել Իտալիայի հյուսիսային մյուս շրջաններում, մասնավորապես՝ Պիեմոնտեում և Էմիլիա Ռոմանիեում: