ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր կմեկնի Ադրբեջան
Աշխարհ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան, հաղորդում է ՌԴ կառավարության գրասենյակը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Միշուստինը հանդիպում կունենա Ալիևի հետ, բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։
Քաղաքական գործիչները կդիտարկեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։
Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ