Վիկտորյա Նուլանդը կլքի իր պաշտոնը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը առաջիկա շաբաթների ընթացքում կանցնի թոշակի։
Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Վիկտորիա Նուլանդն ինձ հայտնել է, որ մտադիր է առաջիկա շաբաթներին լքել պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը», - ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:
ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նուլանդի դիվանագիտական ունակությունները և շնորհակալություն հայտնել ծառայությունների համար։
Բլինքենը հավելել է, որ ժամանակավոր պաշտոնում այդ պաշտոնը կզբաղեցնի պետքարտուղարի կառավարման գծով տեղակալ Ջոն Բասը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ