Կարմիր ծովում խափանվել են Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև կապի մալուխները
ԱշխարհԿարմիր ծովում Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև կապի չորս մալուխ է խափանվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով HGC Global Communications Limited ընկերությունը:
«Կարմիր ծովում 15 մալուխներից 4-ը (Seacom, TGN, AAE-1, EIG) կտրված են, ինչը, մեր գնահատմամբ, ազդում է կապի համակարգերում տեղեկատվության հոսքի 25 տոկոսի վրա»,- ասված է հայտարարության մեջ:
Ընկերությունը նշում է, որ արդեն ձեռնարկել է մեղմացման միջոցառումներ և մշակել է համապարփակ ծրագիր՝ կապի համակարգերում տեղեկատվության հոսքը վերահասցեավորելու համար: