Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում նոր էջ է բացվել․ Աբդոլլահիան
ԻրանԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում նոր էջ է բացվել՝ նշելով, թե երկու երկրների առջև բացվում են փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ։
Ամիր Աբդոլլահիանն այս հանդիպմանն ասել է. «Ադրբեջանը կարևոր տեղ է զբաղեցնում Իրանի հարևանության քաղաքականության մեջ»։
Իրանի ԱԳ նախարարը, ևս մեկ անգամ շնորհավորելով Ալիևին՝ «վերընտրվելու կապակցությամբ», գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացի կապակցությամբ․ «Երկու երկրների հարաբերություններում նոր էջ է բացվել, որը հույս է ներշնչում երկու ժողովուրդներին»։
Իրանը պատրաստակամություն է հայտնել Թեհրանում ընդունել երկու երկրների համատեղ հանձնաժողովի առաջիկա նիստը: