Նիկի Հեյլին հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին
ԱշխարհՀանրապետական Նիկի Հեյլին հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին` ներքին կուսակցական փրայմերիզում Դոնալդ Թրամփի ջախջախիչ հաղթանակից հետո։ Այս մասին չորեքշաբթի՝ մարտի 6-ին, հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները։
«Ժամանակն է դադարեցնել իմ քարոզարշավը», - հայտարարել է նա:
Իր թեկնածությունը հանելով՝ քաղաքական գործիչը հնարավորություն է տալիս Դոնալդ Թրամփին կրկին առաջադրվել Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնում։
Հանրապետական կամ Դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու համար նախ անհրաժեշտ է հաղթել ներկուսակցական փրայմերիզում: Նախագահի թեկնածուները պաշտոնապես որոշվում են ամռանը կայանալիք կուսակցությունների համագումարներում։ Բուն նախագահական ընտրությունները կկայանան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։